ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի ղեկավարության հրավերով սեպտեմբերի 15 եւ 16-ին Կիեւում կազմակերպվելու է Հարավային Կովկասի երկրների մշակույթի նախարարների հանդիպումը, որն անց է կացվելու Եվրախորհրդի հովանու ներքո: Հանդիպման հիմնական թեման է լինելու մշակույթի եւ մշակութային քաղաքականության քննարկումը:
Զարգացում հետապնդող ծրագիրը նախատեսում է համագործակցության խրախուսում եւ մշակույթի բնագավառում փորձի փոխանակում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ: Նախարարների մակարդակով առաջիկա հանդիպումը հինգերորդն է նմանատիպ հանդիպումների շարքում: Ուկրաինայում կազմակերպվելիք հանդիպումը ղեկավարելու են Ուկրաինայի փոխվարչապետ Նիկոլայ Տոմենկոն եւ ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուր-Բուքիքիոն:
Ի դեպ, մշակույթի նախարարների հանդիպումները մաս են կազմում այն ծրագրի, որը Մեծ Եվրոպայում իրականացվում է անցումային փուլում գտնվող երկրների աջակցություն մշակույթի զարգացման ոլորտում: