Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ ՀԵՏԱՁԳՎԱԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակություն

,,Առագաստ ,, սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության ականատես շոտլանդացի Սթիվեն Նյուտոնի որոնումների համար հետաձգված դատավարությունը շարունակվեց այսօր : Տուժող Պողոս Պողոսյանի իրավահաջորդն այսօր հայտարարեց , որ այն ընթացքում , երբ մեր ՆԳ ու Արտգործ. նախարարությունները դատարանին գրավոր հայտնում էին ,որ Նյուտոնի որոնումները արդյունք չեն տալիս, Սթիվեն Նյուտոնը Երեւանում էր: Նյուտոնը Հայաստանից հեռացել է փետրվարի 2-ին:

Սթիվեն Նյուտոնն իր վկայությանը երկար սպասեցնել չտվեց :,, Հյուման Րայթս ՈՒոչ ,, միջազգային իրավապաշտպան կազմակերպության միջոցով նա իր վկայությունն ուղղարկել է Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբիկ Սահակյանին: Վկայության բողանդակության համաձայն Պողոս Պողոսյանին ,,Առագաստ,, սրճարանի զուգարանում ծեծելով սպանել են հանրապետության նախագահի թիկնապահները:

Հարկ է նշել , որ Հայաստանում գործող օրենքների համաձայն Սթիվեն Նյուտոնին բերման ենթարկելու հանգամանքը բացառվում է : Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է դիմել միայն նրա դեսպանությանը : Ի դեպ, Նյուտոնի վկայությունը մամուլում տպագրելու կապակցությամբ իր դժգոհությունը հայտնեց Ռուբեն Սահակյանը: