Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հասարակություն

Կվերադառնա՞ն երիտասարդները

Հայաստանցի երիտասարդները պետք է հնարավորություն ունենան ուսումը շարունակել արտասահմանում, - այսպիսի առաջարկ է արվել «Հայրենիք-Սփյուռք» համաժողովի ժամանակ: Համահայկական երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Պողոսյանն այսօր տեղեկացրեց, որ շուտով կստեղծվի մի կառույց, որ կհոգա այդ երիտասարդների ուսման ծախսը: Սակայն մինչ այդ պետք է լծակներ հորինվեն , որոնք կստիպեն հայաստանցի երիտասարդներին վերադառնալ հայրենիք:

Պաշտոնյաներն ու երիտասարդները

Հայ պաշտոնյաները աջակցում են Երիտասարդական հիմնադրամին, - վստահեցում է Արթուր Պողոսյանը: Պարզվում է, որ այդ աջակցությունը ֆինանսական չէ, այլ բարոյական: Պաշտոնյաները՝ ՀՀ նախագահի ու վարչապետի գլխավորությամբ, ոգեւորությամբ ողջունում են այն նախագծերը, որոնք առաջարկում է հիմնադրամը:

Երիտասարդություն եւ գենդեր

Համահայկական երիտասարդական հիմնադրամը սկսել է զբաղվել գենդերային հիմնահարցերով: Հունիսի 22-23-ը անց է կացվելու «Գրաֆիտի՝ Կանայք հանուն խաղաղության» մշակութային միջոցառում-ակցիան: Երկու օր երիտասարդները նկարազարդելու են Կորյուն եւ Տերյան փողոցների հատման անկյունումում գտնվող կիսակառույցը շրջապատող պարիսպը: Լավագույն նկարները կարժանան մրցանակների:

Համահայկական երիտասարդական հավաք Դիլիջանում

Հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը Դիլիջանի «Բազե» ճամբարում միմյանց հետ շփվելու են Հայաստանից, Արցախից ու Ջավախքից 450 երիտասարդներ: «Սա զուտ ուրախ շոու չի լինելու, այլ մրցույթ-քննարկում, որը նպաստելու է հասարակության առողջացմանն ու բարոյահոգեբանական նոր արժեքների ձեւավորմանը»,-լրագրողներին խոստացավ Համահայկական երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը: