Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԻՆ ԴԱՏԱԿԱՆՉԵԼ ՈՐՊԵՍ ՎԿԱ

Հասարակություն

Ինչպես հայտնի է, հունիսի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է լսի «Ա1+» -ի վճռաբեկ բողոքը ՝ Տնտեսական դատարանի կայացրած վճռի վերաբերյալ։ Բողոքը ներկայացնելուց հետո «Ա1+» -ի շահերը պաշտպանող փաստաբաններին գործի վերաբերյալ հայտնի են դարձել մի շարք կար§որ մանրամասներ։

Նախ ՝ ՀՀ Տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227 հոդվածի 6 - րդ կետը. այն է ՝ դատական նիստերի արձանագրությունները թերի են։ Պակասում են մի շարք կար§որ բառեր, նախադասություններ։ Դրանց առկայությունն, ի դեպ, ապացուցվում է տեսագրությամբ։

Բացի այդ, Տնտեսական դատարանը, մերժելով «Ա1+»-ի հայցը, անտեսել է ՀՀ Հեռուստատեսության § Ռադիոյի մասին օրենքի 51-րդ հոդվածը, որը պահանջում է արտոնագիր տալու կամ մերժելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել դիմողին։

Նկատենք, որ «Ա1+» հերուստաընկերությունը (Մելտեքս ՍՊԸ-ն) մինչ օրս չի ստացել օրենքով նախատեսված որոշման պատճենը։ Այսպիսով, Հեռուստատեսության § Ռադիոյին ազգային հանձնաժողովը, «Ա1+»-ին արտոնագրի մերժման որոշում չտալով, զրկեց Ա1+-ին մերժման որոշումը օրենքով սահմանված կարգով դատարանում վիճարկելու իրավունքից

Ավելին, Հեռուստատեսության § Ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչները դատարանում հայտարարեցին, թե առաջնորդվել են Հեռուստատեսության § Ռադիոյի մասին օրենքի 51-րդ հոդվածով ՝ մրցույթի հաղթող-պարտվող ճանաչելիս։ Սակայն, նույն ներկայացուցիչները չեն ընդունում նույն՝ 51-րդ հոդվածով արտոնագիր տալը-մերժելու մասին որոշում կայացնելու մասին պարտադիր պայմանը։ Բացի այդ, ազգային հանձնաժողովի նախագահ րիգոր Ամալյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարում է , թե նույն 51-րդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ առանց մրցույթի «մարդիկ դիմում են կաբելային հեռուստատեսության համար»։

Ավելի քան զարմանալի է, որ հանձնաժողովի նախագահի § վերջինիս փաստաբանների հայտարաությունները հակասում են։

Հենց այս հակասությունը ճշտելու համար, Ա1+-ը գտնում է , որ ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին պետք է դադակոչել որպես վկա։

Ա1+-ի փաստաբանները հայտնաբերել են էլի մի շարք օրենքների անտեսումներ, որոնց հետ§անքով տեղի է ունեցել անարդար դատաքննություն։ Այդ խախտումներն ու վերոշարադրյալն ներկայացվել է Վճռաբեկ դատարան, Մելտեքսի ՍՊԸ-ի 10.05.2002թ. բողոքի անքակտելի մաս համարելու խնդրանքով։

Վճռաբեկ դատարանում գործը կլսվի հունիսի 14-ին, ժ 14:00-ին։