Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՄՎԵԼ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ՍԿՍԵՑ ԽԱՆԳԱՐԵԼ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հասարակություն

Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է այսօր էլ: Նրա որդին` Սեւակ Սաղաթելյանը, այսօր մեզ տեղեկացրեց, որ Երեւան քաղաքի ՆԳ վարչությունը Էրեբունու ՆԳ բաժին է դիմել եւ պահանջել է ուսումնասիրել ու պատասխանատվության ենթարկել Ագուն, Սամվել եւ Սեւակ Սաղաթելյաններին/ Մուշեղ Սաղաթելյանի հորը , պատգամավոր եղբորը եւ որդուն/: Նրանք մեղադրվում են դատավարության ավարտին սեռական բնույթի հայհոյանքներ տեղալու եւ կրակվառիչներ դեպի նախագահություն շպրտելու համար: Հիշեցնենք, որ դատավարության ավարտին հայհոյել են ոչ միայն վերոնշյալ անձիք.էլի ընտրո՞վի պատասխանատվություն:

Հիշեցնենք նաեւ, որ երեկ եւ այսօր նախագահի պաշտոնանկության հարցի քննարկում պահանջող ընդդիմադիր պատգամավորներից առավել ակտիվ էր հենց Սամվել Սաղաթելյանը: Նա փաստորեն հայտնվեց իշխանությունների «տեսադաշտում»: