Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ...

Հասարակություն

Եթե մինչեւ երեկ կասկածներ կային, որ հոկտ. 27 ի կազմակերպիչը Ռ. Քոչարյանն է, ապա այսօր այդ կասկածները հաստատվեցին, - ԱԺ ում նախագահի պաշտոնանկության հարցը կրկին չքննարկվելուց եւ նիստը վերջնականապես տապալվելուց հետո հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը:

Իսկ մինչ այդ մի քանի տասնյակ մարդիկ, որոնք մինչեւ ժամը 14 ը լսում էին նիստի ռադիոհեռարձակումը , դրանից հետո էլ սպասում էին նորությունների 13 ընդդիմադիր կուսակցությունների լիդերներից:

Աշոտ Մանուչարյանն օրինակ հայտարարեց, որ ԱԺ ն այսօր ամենակարեւոր ռազմաճակատն է, ապա ավելացրեց.«ԱԺ ի ամբիոնն այսօր փոխեց իր որակը, մեր պատգամավորները ցույց տվեցին, որ ամբիոնը ամեն ստահակի համար չէ»: Պարբերաբար խոսափողին մոտեցողները պահանջում էին, որ Միասնության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ բոլոր նրանք , ովքեր թույլ չեն տալիս պաշտոնանկության հարցը քննարկել ,գան եւ ներողություն խնդրեն ժողովրդից; Ժ 17 ին, երբ նիստի տապալումից հետո պատգամավորները փորձում էին դուրս գալ շենքից,ժողովուրդը սկսեց սուլել ու աղմկել իշխանամետ պատգամավորներին եւ ծափերով դիմավորեց ընդդիմադիրներին; Եթե օրվա հերոս Ղուկաս Ուլիխանյանին ու Սամվել Սաղաթելյանին հաջողվեց դրսում տեղադրված խոսափողին հասնել ոտքով, ապա Կոմունիստ Խորեն Սարգսյանին ժողովուրդը ուսերի վրա բերեց բարձրախոսի մոտ: Վերջինս նկատեց, որ 50 տարի ներքեւից է նայել ժողովրդին եւ այդպես ավելի լավ է.«ես խոստանում եմ անել ամեն ինչ, որ մեր հայրենիքը մեզ մնա»: Մյուսներն էլ միասնության եւ աջակցության կոչեր արեցին:

Վաղը եւս ընդդիմադիրներ պատգամավորներին դրսից կաջակցեն իրենց ոչ խորհրդարանական գործընկերներն ու ժողովուրդը: