Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐՊԵՍԶԻ ԶԱՐԳԱՆԱՆ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մշակույթ

Երեկ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնի տնօրեն Տիար Ռեզա Աթուֆիի հրավերով եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանն այցելեց Իրանի դեսպանատան մշակութային կենտրոն, ուր հանդիպում ունեցավ Տիար Ռեզա Աթուֆիի հետ:

Հանդիպման նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ միջկրոնական երկխոսություններ սկսելն էր: Որոշվեց, որ առաջիկայում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում անցկացվի Միջկրոնական սիմպոզիում «Կրոնը եւ բանականությունը ներկայիս փոփոխվող աշխարհում» թեմայով: Այն կկրի շարունակական բնույթ:

Երկխոսությունները պետք է տեղի ունենան թե' Հայաստանում եւ թե' Իրանում:

Առաջիկայում նախատեսվում է եւս մեկ հանդիպում, որից հետո կսկսվեն նախապատրաստական աշխատանքները: