Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍՐՅԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԱՌԱՋ

Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Ասրյանը շախմատի Եվրոպայի առաջնության 10-րդ տուրում պարտության մատնեց Սերգեյ Վոլկովին եւ իր միավորների քանակը հասցրեց 7.5-ի: Այս արդյունքով Ասրյանը եւս 3 շախմատիստների հետ բաժանում է 2-րդ հորիզոնականը, իսկ առաջատար Սերգեյ Կարյակինը վաստակել է 8 միավոր: Լեւոն Արոնյանը 10-րդ տուրում նույնպես հաղաթանակ տոնեց եւ այժմ 7 միավորով 6-րդ տեղում է:

Մյուս հայ շամտիստները մեդալների չեն հավակնում եւ համեստ արդյունքներ են ցույց տալիս:

11-րդ տուրում Կարեն Ասրյանը մրցելու է ռումին Լիվիու Նիսիպեանուի հետ, որը նույնպես 7.5 միավոր է վաստկել եւ ընթացիկ առաջնությունում պարտություն չի կրել: Խաղացած 10 պարտիաներից 5 ում Նիսիպեանուն հաղթել է, իսկ մնացած 5-ը ավարտել ոչ-ոքի: Լեւոն Արոնյանն էլ կմրցի Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովի հետ: Այս շախմատիստը նույնպես դեռ պարտություն չի կրել եւ իր ակտիվում ունի 7 միավոր: