Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ-ՈՔԻՆԵՐ 9-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ

Սպորտ

Ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի առաջնության 9-րդ տուրում մեդալների հավակնող հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Դմիտրի Յակովենկոյի, Միխալ Կրասենկովի եւ Դմիտրոս Մաստրովասիլիսի հետ:

Հաղթանակներ տոնեցին Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը եւ Սմբատ Լպուտյանը: 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստներ, որոնք վաստակել են 7-ական միավոր:

Կարեն Ասրյանը 6.5 միավորով եւս 5 շախմատիստների հետ բաժանում է 4-րդ հորիզոնականը: Լեւոն Արոնյանը իր ակտիվում ունի 6 միավոր:

10-րդ տուրում Կարեն Ասրյանի մրցակիցը կլինի Սերգեյ Վոլկովը, իսկ Լեւոն Արոնյանինը` Զախար Եֆիմենկոն: