Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՌՈՄԱՆԻՆ ԳՈԼ ԽՓԵԼ

Սպորտ

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Մոսկվայի «Դինամոյի» կազմում արդեն 3 խաղ անընդմեջ գնդակ բաց չի թողնում: Ռոմանը այժմ հիանալի մարզավիճակում է, իսկ Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում իր պաշտպանած դարպասը անառիկ պահեց «Տոմի» հետ մրցավեճում, որը ավարտվեց 0:0 հաշվով:

Եթե Բերեզովսկին շարունակում է անառիկ պահել դարպասը, ապա Պերմի «Ամկարի» կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանը կանոնավոր կերպով շարունակում է դեղին քարտեր ստանալ: Այս ֆուտբոլիստի համար զգուշացում ստանալը վաղուց սովորական երեւույթ է դարձել, եւ այնպիսի տպավորություն է, որ Ալբերտ չի կարող առանց դեղին քարտի հեռանալ խաղադաշտից: 13-րդ տուրում Սարգսյանը մասնակցեց «Կռիլյա Սովոտովի» հետ հանդիպմանը, բնականաբար հանդիպման ժամանակ ստանալով հերթական դեղինը:

Արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից կարելի է նշել նաեւ Համլետ Մխիթարյանի հաջող խաղը բելառուսական «ՄՏԶ- Ռիպոյում», որի կազմում նա դարձավ 2 գոլի հեղինակ «Դարիդայի» հետ մրցավեճում: