Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Սպորտ

Շախմատի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունն արդեն թեւակոխել է վճռական փուլ: 8-րդ տուրում կարեւոր հաղթանակ տարավ մրցանակային տեղերի համար պայքարող Կարեն Ասրյանը` սպիտակներով պարտության մատնելով Կոնստանտին Սակաեւին: Հայ շախմատիստներից հաղթանակներ տոնեցին նաեւ Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյանը եւ Լեւոն Բաբուջյանը, որոնք արդեն գործնականում զրկվել են բարձր տեղեր գրավելու հնարավորություններից: Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 7 միավոր վաստակած Սերգեյ Կարյակինը: Կարեն Ասրյանը եւս 6 շախմատիստների հետ 6 միավորով բաժանում է 3-րդ հորիզոնականը, իսկ Լեւոն Արոնյանն իր ակտիվում ունի 5.5 միավոր: 9-րդ տուրում Կարեն Ասրյանը սեւերով կհանդիպի Միխայ Կրասենկովի հետ, իսկ Արոնյանի մրցակիցը կլինի Դմիտրի Յակովենկոն: