Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԽԱՅՏԱՌԱԿ ՀԱՇՎՈՎ

Սպորտ

Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը որակավորման 1-ին փուլի պատասխան մրցավեճում Երեւանի «Արարատը» հյուրընկալվելիս 0:6 ոչ ֆուտբոլային հաշվով զիջեց շվեյցարական «Քսամաքսին»: «Արարատի» ֆուտբոլիստները ընդամենը 15 րոպե կարողացան դիմադրել մրցակցին, որից հետո սկսեցին մեկը մյուսի հետեւից գնդակներ ընդունել սեփական դարպասը: Առաջին կեսից հետո «Քսամաքսը» արդեն առջեւում էր 4:0 հաշվով:

Շվեյցարացիները ունեցել են բացահայտ առավելություն եւ 2-րդ կեսում եւս 2 գնդակ խփեցին «Արարատի» դարպասը:

Ոչ պատվաբեր այս արդյունքը իհարկե ցավալի է, բայց անսպասելի չէ, քանի որ դեռեւս առաջին հանդիպումից առաջ արդեն պարզ էր, որ «Արարատը» չի կարող նման կազմով եւ ֆինանսական հնարավորություններով պայքար մղել «Քսամաքսի» հետ:

Ինչպես արդեն նշել էինք Երեւանում կայացած այս թիմերի մրցավեճում 3:1 հաշվով առավելության էին հասել շվեյցարացիները: