Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՈՏՔՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՍՊԱՆՎԱԾ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻՆ

Հասարակություն

Այսօր դատարան ներկայացավ ԱԺ պատգամավոր, հոկտեմբերի 27-ի գործով տուժող Գրիգոր Հարությունյանը: Նա պատմեց, որ պառկած լսել է, թե ինչպես ահաբեկիչներից մեկն ասել է. «Դեռ կենդանի է , սատկացրու դրան»:

Հարությունյանը պնդում է, որ տեսել է, թե ինչպես է Կարեն Հունանյանը ավտոմատի խզակոթով հարվածում սպանված վարչապետին:
Հարությունյանը հայտարարեց, որ վերջում էլ Հունանյանը ոտքով է հարվածել Վազգեն Սարգսյանի գլխին:

Գրիգոր Հարությունյանը համոզված է, որ հանցագործների ետեւում կան իրական կազմակերպիչներ, որոնց հանցագործության օրը սպասում էին ահաբեկիչները: Նա իր համոզմունքը բացատրեց այսպես.«Փաստն այն է, որ ահաբեկիչները սպանություններն իրականացնելուց հետո չհեռացան ԱԺ դահլիճից»: