Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԻ ԲԱԽՏ

Սպորտ

Հայաստանի փոխչեմպիոն եւ գավաթակիր «Միկան» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում մրցելու է գերմանական «Մայնցի» հետ: «Մայնցը» որակավորման 1-ին փուլի ամենաուժեղ թիմն է:

Գերմանական ակումբը հիանալի հանդես եկավ իր երկրի առաջնությունում դառնալով մրցաշրջանի հայտնությունը: «Միկան» իր ներկայիս կազմով դեռ ի զորու չէ նման կարգի մրցակիցների հաղթել: Ի դեպ, թիմը ՈւԵՖԱ-ի գավաթի նախորդ խաղարկություններում էլ միշտ անհաջողության է մատնվել: Այս թիմերի առաջին հանդիպումը կկայանա Գերմանիայում:

Հայկական մյուս ակումբը` «Բանանցը», կհանդիպի հարեւան Վրաստանը ներկայացնող «Լոկոմոտիվի» հետ: Այս թիմերի առաջին հանդիպումը կկայանա Երեւանում: