Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» ՄՐՑԱԿԻՑԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆ Է

Սպորտ

Այսօր Շվեյցարիայում կայացավ Չեմպիոնների լիգայի 2005/06թթ. խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի վերջին 4 տարիների չեմպիոն «Փյունիկը» որակավորման առաջին փուլում կհանդիպի Ֆինլանդիայի չեմպիոն «Հակայի» հետ:

Վիճակահանությունը կարելի է բարեհաջող համարել հայկական թիմի համար, քանի որ «Փյունիկի» հավանական մրցակիցներից էր նաեւ Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիր «Լիվերպուլը», որը սակայն մրցելու է Ուելսի չեմպիոնի հետ:

Որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» կմրցի արդեն Նորվեգիան ներկայացնող «Վոլերենգայի» հետ: Որակավորման առաջին փուլի «Հակա» - «Փյունիկ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 12-13-ին Ֆինլանդիայում, իսկ պատասխան հանդիպումը հուլիսի 19-20-ին` Երեւանում:

Հայաստանի չեմպիոնը նախորդ 3 տարիներին կարողացել է հաղթահարել որակավորման առաջին փուլը: Ի դեպ 2001/02թթ. խաղարկությունում «Փյունիկը» երկու հանդիպումների արդյունքով 6:0 հաշվով պարտության էր մատնել այն ժամանակ Ֆինլանդիան ներկայացնող «Տամպերեին»:

Այսօր երեկոյան տեղի կունենա նաեւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Հայաստանը այս մրցաշարի ընթացքում ներկայացնելու են փոխչեմպիոն եւ գավաթակիր «Միկան» եւ բրոնզե մեդալներ նվաճած «Բանանցը»: