Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԱՄԵՆԸ ՀԻՆԳԵՐՈՐԴՆ Է

Սպորտ

Ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը: Վերջին տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Կատերինա Լահնոյի հետ եւ զրկվեց մեդալից: Թեեւ 8.5 միավոր էր վաստակել ինչպես եւ 3-րդ տեղը գրաված Ելենա Զայցը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Դանիելյանը հայտնեց 5-րդ տեղում:

12-րդ տուրում ոչ-ոքի խաղաց նաեւ Լիլիթ Մկրտչյանը, որը 8 միավորով հանգրվանեց 9-րդ տեղում: Ավելի համեստ արդյունքներ ցույց տվեցին Հայաստանը ներկայացնող մեր մյուս շախմատիստուհիները: Սիրանուշ Անդրեասյանը 6.5 միավորով զբաղեցրեց 65-րդ հորիզոնականը, իսկ Լիլիթ Գալոյանը 6 միավորով 83-րդն էր:

9-միավորով հաղթող ճանաչվեց ուկրաինուհի Կատերինա Լահնոն:

Տղամարդկանց Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում Կարեն Ասրյանը հաղթելով փորձառու Վիկտոր Բոլոգանին միավորների քանակը հասցրեց 5-ի եւ ընդամենը կես միավոր է զիջում Վադիմ Միլովին: Հաղթանակ տոնեց նաեւ Սմբատ Լպուտյանը, իսկ Լեւոն Արոնյանը, Տիգրան Նալբանդյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղացին:

7-րդ տուրում Կարեն Ասրյանը սեւերով կհանդիպի Սերգեյ Կարյակինին: