Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉԻՆՉ ՉԻ ՏԵՍԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ԼՍԵԼ... ՀԵՏՈ ԻՆՉ ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆ Է...

Հասարակություն

Այսօր Կենտրոն, Նորք Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում իր ցուցմունքներն ավարտեց Ազգային անվտանգության փոխնախարար Գրիգորի Գրիգորյանը՝ ԳԳ-ն:

Նա նկատեց, որ սեփական նախաձեռնությամբ չի, որ 99-ի հոկտեմբերի 27-ին ստանձնել է բանակցությունների կազմակերպչի դերը: Իր «թեկնածությունն» առաջարկել է պատգամավոր Գագիկ Կոստանդյանը: Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի եւ Ալեքսան Հարությունյանի խոսակցության մանրամասներին, ապա ԳԳ-ն այսօր էլ ասաց, որ ոչինչ չգիտի, քանի որ խոսակցության մանրամասները Ալիկը անձամբ զեկուցել է ՀՀ նախագահին:

Այսօր պատասխանելով հարցերին, փոխնախարարը հիշեցրեց եւս մեկ անգամ, թե ինչպես է ամբաստանյալ Հունանյանը մի քանի անգամ հայտարարել.«Մենք կորցնելու բան չունենք, կկրակենք, եթե մեր պահանջները չբավարարվեն»: