Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Սպորտ

Քիշինեւում ավարտվում է կանանց շախմատի Եվրոպայի առաջնությունը, որի 11-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց Տատյանա Վասիլեւիչին, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Մակա Պուրտսելաձեի հետ: 11-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը եւս 3 շախմատիստուհիների հետ բաժանում է 3-րդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը դեռ 9-րդն է:

Վերջին 12-րդ տուրում Էլինա Դանիելյանը կհանդիպի Կատերինա Լահնոյի հետ եւ հաղթելու դեպքում գրեթե կապահովի մեդալ, հնարավոր է նույնիսկ 1-ին հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը նույնպես դեռ հնարավորություն ունի գրավել մրցանակային տեղ` վերջին տուրում հաջող հանդես գալու դեպքում:

Լեհաստանում ընթացող տղամարդկանց Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ Աշոտ Անաստասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Տիգրան Նալբանդյանը կեսական միավոր վաստակեցին: Պարտվեցին Սմբատ Լպուտյանը եւ Լեւոն Բաբուջյանը:

5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը եւ Կարեն Ասրյանը 4-ական միավոր են վաստակել եւ 4 առաջատարներին զիջում են կես միավորով: 6-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Սերգեյ Վոլկովի հետ, իսկ Ասրյանը` Բոլոգանի: