Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԽԵԼԸ ՀԱՄԱՃԱՐԱԿ Է

Հասարակություն

Ծխելը համաճարակ է. սա հասկանալու համար հայ համաճարակաբաններից պահանջվել է10 տարի: ՀՀ գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը խոստովանում է, որ ծխելը թողել է միայն վերջերս `Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի դիտողությունից հետո.«Համաճարակաբանը իրավունք չունի ծխել»:

ՀԱՀ-ում կազմակերպված սեմինարի ժամանակ Վլադիմիր Դավիդյանցը կոչ արեց բոլոր ծխողներին հրաժարվել այս վնասաբեր սովորույթից: Ո՞րն է ծխախոտի օգուտը,- պարոն Դավիդյանցն այս հարցն ուղել է մի դեռահասի: Պատասխանը եղել է.« Ծխախոտը հանգստացնում է նյարդերը եւ մարսեցնում կերածը»: Ըստ Առողջապահության փոխնախարարի, այսպես է մտածում Հայաստանի բնակչության մեծ մասը:

Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ծխում է բնակչության յուրաքանչյուր երկրորդը, ընդ որում կանանց 39,6 տոկոսը: Ի տարբերություն ամբողջ աշխարհի, Հայաստանում ծխում է բարձրագույն կրթություն ունեցողների 62 տոկոսը: Բժիշկները, ուսուցիչները , պաշտոնյաները կդադադարեն հիմնարկներում ծխել միայն օրենսդրական դաշտի առկայության դեպքում,- ասում է փոխնախարարը:

Առողջապահության նախարարությունը մշակել — իրականացնում է Ծխախոտի վերահսկողության ազգային ծրագիրը: Իդեպ, Վադիմիր Դավիդյանցն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ Առողջապահության նախարարությունը ոչ մի ծխախոտ արտադրող ընկերության հետ միջոցառում չի իրականացնում, եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունն իրավունք չունի օգտագործել գերատեսչության անունն իր հոլովակներում:
Այս դեպքում ինչու՞ Առողջապահության նախարարությունը դատի չի տալիս «րանտ Տոբակոյին». տրամաբանորեն ծագող այս հարցին Առողջապահության փոխնախարարը չպատասխանեց: