Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿ»-Ը 2-ՐԴ «ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ»

Սպորտ

Հունիսի 24-ին շվեյցարական Նիոնում կկայանա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2005/06թթ. խաղարկության որակավորման փուլի վիճակահանությունը, որի ժամանակ հայտնի կդառնա նաեւ Հայաստանի չեմպիոն` Երեւանի «Փյունիկ»-ի մրցակիցը որակավորման 1-ին փուլում:

Մինչ վիճակահանությունը ՈւԵՖԱ-ն թիմերին բաժանել է 2 «զամբյուղի», որի արդյունքում «Փյունիկ»-ը հետեւյալ ակումբների հետ հայտնվել է 1-ին զամբյուղում. «Ռաբոտնիչկի» Մակեդոնիա, «Դուդելանժ» Լյուքսեմբուրգ, «Տոտալ Նեթուրոկ» Ուելս, «Նեֆթչի» Ադրբեջան, «Տիրանա» Ալբանիա, «Սլիմա Ուոնդերս» Մալթա, «Դինամո» Բելառուս, «Լեւաիդա» Էստոնիա, «Գլենթորան» Հյուսիսային Իռլանդիա, «Տորսհավեն» Ֆարերներ, «Կայրաթ» Ղազախստան:

Իսկ առաջին զամբյուղում, որտեղից հայտնի է «Փյունիկ»-ի մրցակցի անունը, ընդգրկվել են հետեւյալ թիմերը. «Լիվերպուլ» Անգլիա, «Սկոնտո» Լատվիա, «Կաունաս» Լիտվա, «Շերիֆ» Մոլդովա, «Գորիցա» Սլովենիա, «Անորտոսիս» Կիպրոս, «Դինամո» Վրաստան, «Հակա» Ֆինլանդիա, «Հաֆնարֆյորդյուր» Իսլանդիա, «Շելբուռն» Իռլանդիա, «Արտեմիդա» Սլովակիա:

Այսպիսով` ավելի հավանական դարձավ, որ Չեմպիոնների լիգայի ներկայիս հաղթող «Լիվերպուլը» դառնա Հայաստանի չեմպիոնի մրցակիցը: