Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱԶՄԱԹԻՎ ԿՐՈՆՆԵՐ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Մշակույթ

Եվրոպայի Խորհրդի մուտքի սրահում այսօր բացվել է «Խաղաղությունն այսօր» ցուցահանդեսը: Այն հետաքրքիր է նրանով, որ մի հարկի տակ է միախմբել հուդայականների /հրեաներ/, քրիստոնյաների, մուսուլմանների: Ֆրանսիական Ակկորդ-ֆուգա ընկերակցության կազմակերպած ցուցահանդեսը ներկայացնում է Տորայից, Աստվածաշնչից եւ Ղուրանից քաղված քանդակներ ու կտավներ միմիայն խաղաղության թեմաներով:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունն իրականացրել է ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեվիսը: Իսկ ցուցահանդեսին մասնակցել են նաեւ ԵԽԽՎ նախագահ Ռընե վան դեր Լինդենը, ինչպես նաու Ակկորդ —ֆուգա ընկերակցության նախագահ քահանա Միշել Էֆֆելը: Բացման արարողությանը ներկայացել էին նաեւ ֆրանսիայի մի խումբ երիտասարդ հուդայա-մուսուլմանական բարեկամության կազմակերպությունից: