Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԸՐՆՍԻ ԸՆԹՐԻՔԸ ՕԳՆՈՒՄ է ՄԱՅՐԵՐԻՆ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Մարզեր

Հունիսի 21-ին Տավուշի մարզի երեք հիվանդանոցներ կհամալրվեն 25 000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներով` ինկուբատոր, սոնոգրաֆիկ սարք, բժշկական նյութեր եւ համապատասխան գործնական նախապատրաստում: Նվիրատվությունը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ հունվարի 22-ին տեղի ունեղած Բըրնսի Ընթրիքի ընթացքում հյուրերը այդ գումարը հավաքեցին բարեգործական աճուրդի, վիճակախաղի, ինչպես նաեւ անհատական եւ կազմակերպության կողմից կատարված նվիրատվությունների միջոցով:

Նվիրատվությունը որոշվել է հատկացնել Տավուշի մարզին, քանի որ այնտեղ կա 120000 բնակիչ, որից 60%-ը ապրում են գյուղական վայրերում: Այդ շրջանը անհամաչափ շատ տուժել է վերջին տասնհինգ տարվա սոցիալական եւ տնտեսական փոփոխություններից: Այնտեղ նորածինների մահացության եւ մանկական անեմիայի ցուցանիշը միջինից բարձր է, մասնագիտացված խնամքի հասանելիությունը գյուղում բնակվող ընտանիքների համար սահմանափակ է: Մարզում տարեկան ծնվում է շուրջ 1000 երեխա:

Ի դեպ, սարքերը եւ գործնական դասընթացները տրամադրում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից աջակցվող Պրոջեքթ ՆՈՎԱ-ն ` համագործակցելով Բրիտանական դեսպանատան հետ: