Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՆՃԻՌՆԵՐԸ

Մարզեր

Գումարների բացակայության պատճառով այս տարի Գյումրիում վթարային շենքերի ամրացման որեւէ աշխատանք չի իրականացվել:Մինչ այժմ Լինսի ծրագրով Գյումրիում ամրացվել է 32 վթարային շենքեր: Քաղաքում դեռեւս կան 37 շենքեր, որոնք վերականգնման կարիք ունեն: Շիրակի Մարզի քաղշինվարչության պետ Արտաշես Սարգսյանը «Ցայգ» հը ասել է, որ հատկապես 6 վթարային շենքեր շուտափույթ ամրացման կարիք ունեն:

Այդ շենքերը ամեն տարի ներառվում են ամրացման ենթակա շենքերի պետական ծրագրում, սակայն պետությունը գումարներ չի հատկացնում դրանց վերականգնման համար: Իսկ ժամանակը չի սպասում, եւ պարբերաբար գրանցվում են փլուզումներ:

Պարոն Սարգսյանի ասելով` Գյումրու վթարային շինություններն իրենց այսօրվա կարգավիճակը ձեռք են բերվել ոչ այնքան երկրաշարժի, որքան հետերկրաշարժյան տարիների անուշադրության եւ այդ կառույցների պահպանման ու վերականգնման ուղղությամբ աշխատանքներ չկատարելու հետեւանքով: