Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՃ` ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՖՈՆԻՆ

Մարզեր

2005-ի առաջին եռամսյակում Շիրակի մարզում արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ: Գործող 67 ձեռնարկությունների կողմից արտադրվել է 3 մլրդ դրամի արտադրանք, իրացվել ՝ 2 մլրդ 962 մլն դրամի արտադրանք: Արտադրության եւ իրացման ծավալների աճ է արձանագրվել մասնավորապես էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման ու մշակող արդյունաբերության ոլորտներում: Չնայած նրան, որ այս տարի շինարարական աշխատանքներ գրեթե չեն կատարվել, սակայն հանքարդյունաբերության ցուցանիշների նվազում չի եղել:

Հակառակ հանքարդյունաբերության, նվազում է արձանագրվել թեթեւ արդյունաբերության ոլորտում: Մինչ վերջերս անխափան աշխատող մանվածքային ֆաբրիկան չի աշխատել՝ հումքի բացակայության պատճառով: Շուրջ 7 տոկոսով պակասել է նաեւ աշխատատեղերի թիվը: Ընդհանրապես ոլորտում որոշակի նվազումը Շիրակի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ տնտեսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը, ինչպես հաղորդում է «Ցայգ» հը, պայմանավորում է ձմռան ամիսներին եղանակային ոչ բարենպաստ պայմաններով: