Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԲԱՆԱԿԻ 10-ԱՄՅԱԿԸ

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության բնակչության 3 տոկոսը կազմում են 20 ազգությունների ներկայացուցիչները: Հայաստանի ազգային բանակի ստեղծման առաջին իսկ օրվանից նրանք որպես պետության քաղաքացիներ պարտավորված էին ծառայել ՀՀ բանակում:

Հայկական բանակում ծառայող օտարազգիների կողմից իրենց իրավունքների ոտնահարման մասին բողոքներ չեն ստացվում: Կան միայն կենցաղային բնույթի բողոքներ, ասում են Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Վերջին շրջանում բանակում տեղի ունեցած դրական ոփոխություններից ելնելով ՀՀ Ազգությունների Միությունը բանակի 10-ամյակի կապակցությամբ որոշեց շնորհավորել բոլոր հայ զինվորներին: Մայրաքաղաքի զորամասի զինվորների համար կազմակերպվեց տոնական համերգ: