Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԲՈՒՐԳԱՍԸ

Մշակույթ

Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի «Անդրանիկ» պարային խումբն օրերս վերադարձել է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած ժողովրդական պարերի 5-րդ մանկական փառատոնից:

13 երկրների կողքին Հայաստանը ներկայացնում էին միայն գյումրեցի երեխաները: Նրանք վերադարձել են «Լավագույն մասնակցության համար» պատվոգրով: Նշենք, որ դա փառատոնի ամենաբարձր մրցանակն է եղել, որին բացի Հայաստանի խմբից, արժանացել է նաեւ Վրաստանի պարախումբը: