Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՔ ՕՐ ԳՐՔԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ

Մշակույթ

«Հանուն գիտության զարգացման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հունիսի 7-9-ը Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի կունենա Երեւանի 30 գրախանութների եւ հրատարակչությունների գրքերի տոնավաճառ: 8000 գրքեր վաճառվելու են 20-40% զեղչով:

«Հանուն գիտության զարգացման» հասարակական կազմակերպության անդամ Միքայեյ Ազնաուրյանի կարծիքով, այս տոնավաճառը կշահագրգռի եւ գնորդներին, եւ վաճառողներին՝ գնորդները ձեռք կբերեն նախընտրած գիրքը ավելի ցածր գնով, իսկ վաճառողը հնարավորություն կունենա մեկ անգամ եւս ծանոթացնել իր գրախանութի կամ հրատարակչության տեսականիի հետ: Միքայել Ազնաուրյանի հավաստմամբ, այս կարգի ակցիաները շարունակական բնույթ են կրելու:

«Արեւիկ» հրատարակչության տնտեսագետ Գոհար Գաբրիելյանը դրական գնահատեց տոնավաճառ կազմակերպելու ակցիան, սակայն խոսեց նաեւ իրենց հրատարակչության խնդիրների մասին: Նրա խոսքերով, «Արեւիկ» հրատարակչությունը չունի սեփական խանութ, որի պատճառով բարդացված է գրքերի սպառման հարցը՝ ամեն խանութ գիրքը վաճառելու համար մեծ տոկոսներ է առաջարկում: «Արեւիկ» հրատարակչությունը չունի նաեւ տպարան.«Մեր հրատարակչության գրքերը մեծ պահանջարկ ունեն ե'ւ մեր բնակչության մեջ, ե'ւ օտարերկրյա քաղաքացիների: Հատկապես հայկական ժողովրդական հեքիաթներն ուղղակի գերում են օտարերկրյա մարդուն»: