Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ում ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Մշակույթ

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ԱՄՆ իր այցելության ընթացքում, Բըրբենքում օրհնեց ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ եկեղեցու հիմքերը:

Նորին Սրբությունը կատարեց հիմքերի քարերի օրհնության արարողությունը: Ապա քարերը տեղադրեցին տաճարի հիմքերում:

Առաջնորդանիստ տաճարը կառուցվում է ԱՄՆ հայազգի շուրջ 20 քաղաքացիների բարերարությամբ:

Արարողության ավարտին երկինք խոյացան ի նշան խաղաղության բաց թողնված աղավնիները, ապա Հովնան Սրբազանը հրավիրեց Վեհափառ Հայրապետին իր Հայրապետական օրհնությունը բաշխելու համախումբ հավատացյալներին:

Հայրապետը վստահությամբ նշեց, որ այս տաճարն իբրեւ հոգեւոր կենտրոն եւ աղոթքի տուն իր շուրջը կհամախմբի թեմի բոլոր հավատացյալներին: