Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԹԱՐԸ ՍՏԻՊԵՑ ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՈՒՇԱԴԻՐ

Մարզեր

«Վարդաքարի ջրամբարի վիճակն այսօր վերահսկելի է, վթարը տեղայնացված է, բնակիչներին որեւէ վտանգ չի սպառնում»,- «Ցայգ» ՀԸ մեր գործընկերներին հայտնել է Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Հիշեցնենք, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշեր գիշերը ժամը 3-ից 3-ն անց 30 րոպեի սահմանում վթար էր տեղի ունեցել Վարդաքարի ջրամբարում՝ պատճառ դառնալով ջրի որոշակի արտահոսքի:

Արդեն 2 օր է, ջրամբարը գտնվում է հատուկ հսկողության տակ, ջրի ճնշումը թուլացնելու նպատակով ոռոգման ջրթող համակարգով անընդմեջ ջուր է բաց թողնվում: Ջրամբարում նախքան վթարը 3,5 մլն խորանարդ մետր ջուր է եղել: Այսօր 0.8 մլն խորանարդ մետրն արդեն բաց թողնված է : Այնքան ջրթողում է կատարվելու, մինչեւ ջրամբարում մնա 2 մլն խորանարդ մետր ջուր:Այս քանակությաամբ ջրի առկայության դեպքում ջրամբարում հնարավոր կլինի վերականգնողական աշխատանքներ իրականացնել: Նշենք, որ ջրամբարը «Պատվարների անվտանգություն» ծրագրի շրջանակներում «Ոռոգման համակարգեր» ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով ամրացվել էր ընդամենը 1.5 տարի առաջ:

Այժմ ամենօրյա հսկողության տակ են մարզի բոլոր ջրամբարները, քանզի դրանցում ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակից 5 անգամ ավելի ջուր է կուտակված:

Մարզպետի հանձնարարականով ներկայումս բոլոր ջրամբարներում պետք է պահվի ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակ միայն, իսկ այն ջրամբարնեում, որտեղ ջուրն առավելագույնի է հասել, անհապաղ պետք է ջրթողում կատարվի: