Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԵՎՍ ՄԻ «ՊՏՈՒՂ»

Հասարակություն

Երեկ գիշերը սպանվել է «Վանատուր» ռեստորանի տերը Արտավազդ Խանդանյանը եւ իր մորաքրոջ որդի Պավել Վարդանյանը:

Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ի սահմաններում:«Սիգարոն» ծխախոտի ֆաբրիկայի մոտ «Նիվա» մակնիշի նրանց ավտոմեքոնային մոտեցել է դեռեւս քննությամբ չպարզած մակնիշի ու համարանիշի ավտոմեքենա, որից ավտոմատային կրակահերթ է բացվել գործարարի վրա: Եվ Խանդանյանը, եւ Վարդանյանը ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել են:

Ըստ իրավապահ մարմինների, դեպքի վայրում հայտնաբերվել է 19 փամփուշտի պարկուճ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն: Ի դեպ, Արտավազդ Խանդանյանի նկատմամբ նախկինում եւս մի մահափորձ էր արվել: Նկատենք նաեւ , որ ըստ մեզ հասած տեղեկությունների այս շաբաթ սա արդեն 7-րդ սպանությունն էր: Իսկ սպանությունների թվի նման կտրուկ աճը առանց մեծ ջանքեր գործադրելու կարելի է հասկանալ, որ արդյունք է հանրապետությունում ստեղծված անպատժելիության մթնոլորտի, որտեղ յուրաքանչյուրն առանց մեծ դժվարության կարող է ազատվել իրեն ոչ ցանկալի մարդուց: