Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ՋՐԱՀԵՂՁ ԵՂԵԼ

Մարզեր

Արտակարգ Իրավիճակների Շիրակի մարզային վարչության տեղեկացմամբ, հունիսի 3-ին ժամը 14-ի սահմանում Շիրակի մարզի Ախուրյանի նախկին վարչական շրջանի Կրաշեն գյուղից Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց են տեղափոխվել այդ գյուղի բնակիչներ 12-ամյա Արթուր Նահապետյանի եւ 13-ամյա Ջանիկ Նահապետյանի դիակները։

Անչափահաս եղբայրները ջրահեղձ են եղել գյուղի՝ անցած տարի կառուցված փոքրիկ ջրամբարում։ Խեղդամահ դիակները ջրամբարից հանել են գյուղացիները։ Ոստիկանության Ախուրյանի բաժինը ճշտում է դեպքի պատճառներն ու հանգամանքները։