Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍՄԵՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Քաղաքականություն

Կոնգրեսմեն Ջո Նոլլենբերգը կոչ է արել Թուրքիային վերացնել Հայաստանի հետ սահմանի շրջափակումը:

Կոնգրեսմենը հիշեցնում է, որ ամերիկյան օրենքներով արգլելվում է տնտեսական օգնության ցուցաբերումը այն պետություններին, որոնք սահմանափակում կամ խոչընդոտում են երրորդ երկրներին ուղղված` ԱՄՆ հումանիտար օգնության անցումը իրենց տարածքով: Թուրքիայի կողմից թուրք-հայկական սահմանի շրջափակումը խոչընդոտում է հումանիտար օգնության առաքմանը Հայաստան, եւ հարկ է, որ ԱՄՆ նախագահը ուշադրություն դարձնի այդ փաստի վրա եւ համապատասխան միջոցներ ձեռք առնի, - նշում է Ջո Նոլլենբերգը:

Սահմանների բացումը եւ տարածաշրջանային համագործակցության ապահովումը Հարավային Կովկասում դառնում է ավելի հրատապ նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, - ընդգծել է ամերիկյան կոնգրեսմենը: