Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ...ԱՅՍՕՐ

Հասարակություն

1949 թվականի նոյեմբերին Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի խորհուրդը որոշում ընդունեց ամեն տարի հունիսի մեկին նշել երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Մինչ այդ 1946-ին ֆեդերացիան կազմակերպել էր միջազգային շաբաթ եւ միջոցների հավաք պատերազմից տուժած երեխաների համար: 1951թվականին նույն կազմակերպությունը որոշեց անցկացնելերեխաների պաշտպանության միջազգային կոնֆերանս, որը տեղի ունեցավ 1952թ. Վիեննայում:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նպատակն է միավորել միջազգային հանրությանը երեխաների առողջության, կրթության եւ դաստիարակության իրավունքը, ինչպես նաեւ պատերազմներից նրանց պաշտպանելու շուրջ: Առաջին անգամ այս տոնը նշվել է 1950 թվականին 51 երկրներում, արդեն 1953 թվականին նշվել է 60 երկրներում: