Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՏՔ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՒՍ ՄԵԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

Տնտեսություն

Հայաստանում Արժեթղթերի շուկայի կայացման համար անհրաժեշտ է շուտափույթ անդամակցել Արժեթղթերի միջազգային կազմակերպությանը: ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի կարծիքով` գոնե այդ ձեւով Հանաստանում կստեղծվի միջազգային չափանիշների համապատասխանող օրենսդրություն՝ արժեթղթերի շուկայի համար:

Այդ շուկայի կայացման գործում մեծ խոչընդոտ է Հայաստանի անկայուն իրավական համակարգը: «Ցանկացած կտրուկ շարժում կարող է շուկայում ստեղծել խուճապային տրամադրություններ, որոնց պատճառով բազմաթիվ մարդիկ մեծ գումար կարող են կորցնել»,- ասում է Էդուարդ Մուրադյանը:

ԱԺ-ում ներկայացված հաշվետվությունից պարզ է դառնում, որ արժեթղթերի շուկայի կայացման համար դեռ շատ անելիքներ կան: ոյություն ունի ընդամենը 220 ընկերություն, որոնք ծանոթ են արժեթղթային շուկայի նորմերին եւ փորձում են իրենց գործունեության ընթացքում առաջնորդվել հենց այդ չափանիշներով:

Ի դեպ, 2004 թվականի ընթացքում արժեթղթային շուկայի հետ կապված բողոքների հետեւանքով հարուցվել է 123 վարչական վարույթ, որոնցից 42-ի դեպքում կիրառվել է վարչական դրամական տույժ: Տույժի ընդհանուր չափը եղել է շուրջ 17 մլն. դրամ:

Ընկերություններն առայժմ խուսափում են մտնել արժեթղթային շուկա եւ ազատ աշխատանքից խուսափելը պատճառաբանում են գոյություն ունեցող վարչարարությամբ: