Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ ՈՐԴԻՆ

Հասարակություն

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում կենտրոն համայնքի ՆԳ բաժին բերման է ենթարկվել ԱԺ-ում 1999 թվականի հոկտ.27 ին զոհված ԱԺ պատգամավոր, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Արմենակ Արմենակյանի որդին: Պատճառն, ըստ հավաստի լուրերի, ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի ավտոմեքենային «չափից ավել» մոտ տարածությամբ երթեւեկելն է եղել:

Կեսօրին Կենտրոն, Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի որոշմամբ Արմենակյանի որդին՝ Արսեն Արմենակյանը, ենթարկվել է 4 օր վարչական կալանքի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի համապատասխան հատկանիշներով. այն է՝ միլիցիայի աշխատակցի օրինական կարգադրությանն ու պահանջին չարամտորեն չենթարկվելու համար: