Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱՆԸ ՉԿԱ

Տնտեսություն

Տնտեսագետ Գագիկ Մինասյանը, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, նկատեց, որ աշխարհում նման այլ երկիր չգիտի, որտեղ փողոցի մի փոքր հատվածում 50-60 տարադրամի փոխանակման կետ լինի: Նա բերեց քաղաքակիրթ երկիրների օրինակ, որտեղ տարադրամի փոխանակման կետեր կան միայն սահմանափակ վայրերում, ասենք՝ օդանավակայաններում կամ հյուրանոցներում, բայց ոչ ամեն քայլափոխի:

Գագիկ Մինասյանը կիսում է տարադրամի փոխանակման կետերի գործունեության համար որոշակի սահմանափակումներ դնելու ԿԲ քաղաքականությունը եւ գտնում է, որ դրանով ստվերի դեմ պայքարն է ուժեղանում:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գնահատմամբ, տարադրամի փոխարժեքի վերջերս նկատվող կտրուկ տատանումները արդյունք են շրջանառության մեջ կանխիկ տարադրամի ծավալների կտրուկ աճի: