Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՐԵՇԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ

Մարզեր

Լճաշենցիներից մեկը, դիմելով պատգամավորներին, ասաց, որ երբ Արթուր Բաղդասարյանը մանուկ էր, դոլարի գինը հավասար էր ռուբլուն: "Իսկ այսօր նա 1000 ռուբլուն 33 դոլար է՞ առաջարկում":

Ավանդների վերադարձման մասին լճաշենցիներից մեկի հարցին ի պատասխան Վիկտոր Դալլաքյանը մանրամասն ներկայացրեց իր հեղինակած օրինագիծը, որը ԱԺ մեծամասնության կողմից չի ընդունվում. վերջում էլ տեղեկացրեց, որ բոլոր հարցերի պատասխանը կապված է իշխանափոխության հետ: «Ոնց որ ջրհորի բերանին հրեշ նստած լինի: Ինչ պետք է անես, որ ջուր վերցնես ջրհորից: Պետք է հրեշից ազատվես: Մենք էլ պետք է ազատվենք այս խունտայից»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը: