Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Տնտեսություն

Դաշնակցական Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե ռուս գործարարները մտահոգված են մեր երկրի հակամրցակցային իրավիճակով, լուրջ վտանգներ են տեսնում Հայաստանի հետ գործարար հարաբերությունների առումով: Վիճակը նա գնահատեց, որպես մտահոգիչ ահազանգ եւ երկրի ներսում լուրջ խնդիր:

Հայտարարության համար ԱԺ փոխնախագահին հիմք էին տվել Ռուսաստանի հարավային շրջանները ներկայացնող գործարարների տեսակետները, թե Հայաստանում ներդրումներ կատարելը ռիսկային է, գործում են տնտեսական մենաշնորհներ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթաղչյանն այսօր Վահան Հովհաննիսյանի հայտարարության կապակցությամբ հետաքրքիր երկու տեսակետ ներկայացրեց: Առաջինը. տարբեր պետություններում տնտեսվարողի գործունեությունը կարգավորող հակամենաշնորհային հանձնաժողովները գործում են տարբեր սկզբունքներով՝ կարգավորող եւ հակամենաշնորհային: Հայաստանը որդեգրել է կարգավորող հանձնաժողով ունենալու սկզբունքը, Ռուսաստանը՝ հակամենաշնորհային, սակայն մենաշնորհներ երկու երկրներում էլ կան: Երկրորդ. ԱԺ փոխնախագահի մտահոգությունը ծնվել է տարբեր խոսակցություններից, որոշ բիզնեսմենների բողոքներից եւ լրատվամրջոցների հրապարակումներից:

Հայտարարությամբ իրենց հանձնաժողովին անգործության մեջ մեղադրելու փաստարկը Պավել Ղալթաղչյանը չընդունեց. «Չեմ կարծում՝ Վահան Հովհաննիսյանը մեզ անգործության մեջ է մեղադրել»: