Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴԸ ԿՄԻԱԽՄԲԻ ԲՈԼՈՐԻՆ

Տնտեսություն

Մայիսի 9-16-ը Աթենքում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Առաքելությունը եւ Ավետարանի Քարոզչությունը Աշխարհում» հանձնախմբի «Արի՛ Սո՛ւրբ Հոգի, բուժիր եւ հաշտեցրո՛ւ» խորագրով 13-րդ համաժողովը։ Այն համախմբել էր ավելի քան 100 ազգությունների 650 մասնակիցների քրիստոնյա տարբեր եկեղեցիներից։ Համաժողովին Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ներկայացնում էր երեցկին Փոլա Դեւեջյանը:

Կոնֆերանսի մասնակիցները գիտակցում են, որ քրիստոնյաների միջեւ գոյություն ունեն բաժանումներ, սակայն այս նոր հազարամյակում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն աննախադեպ մարտահրավեր են հանդիսանում քրիստոնեական առաքելության եւ վկայության համար, եւ եկեղեցիներին ապաշխարության ու հաշտության կոչ են անում:

«Շատ կարեւոր է անձնական մակարդակով նման կապեր ունենալ այլ մասնակիցների հետ: Սուրբգրային քննարկումների ժամանակ զանազան մշակույթների ու հարանվանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումն ինձ մեծապես օգնեց հասկանալու նրանց մտածելակերպը»,- նշել է երեցկին Դեւեջյանը: