Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Քաղաքականություն

«Նրանք, ովքեր հոկտեմբերի 27-ին եղել են ԱԺ դահլիճում, համոզված են, որ ահաբեկիչներ հետեւում ուժեր եւ կազմակերպիչներ կան», - այսօր խոստովանեց հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Վարչապետի այս տեսակետը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվել: «Սա այն խնդիրը չէ, որ զգացմունքների դաշտում որոշումներ կայացնենք: Բոլորս էլ հիմար վիճակի մեջ կընկնենք: Եթե ընդամենը ասում ենք, որ ինչ-որ մեկին կասկածում ենք, արդեն հիմար վիճակի մեջ ենք ընկնում, մեր կասկածների գերին ենք դառնում, մեր բոլոր տրամաբանական գործողությունները սկսում ենք ենթարկեցնել մեր կասկածներին», - բացատրեց հանրապետության վարչապետը:

Ի դեպ պարոն Մարգարյանը նաեւ խոստովանեց, որ հոկտեմբերի 27-ից հետո, երբ ինքը պահանջում էր հանրապետության նախագահի անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի եւ Հանրային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականները, նույն հիմար վիճակում էր եւ առաջնորդվում էր կասկածանքներով:
«Իմ կասկածանքները սակայն չհաստատվեցին», - ավելացրեց վարչապետը:

Գործադիր մարմնի ղեկավարը այսօր նաեւ վստահ է, որ իր ենթակայության տակ գտնվող երկրի անվտանգությունն ապահովող մարմիններն այսօր ավելի բարվոք վիճակում են, քան 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին:
Այնպես որ այլեւս մտածելու բան չունենք :