Բացել լրահոսը Փակել լրահոսը
77
A A
Հասարակություն

Երևանի Արցախի պողոտայում «Mercedes» է պայթել, որի հետևանքով 2 անձ է տուժել

Երևանի Արցախի պողոտայում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով 2 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պայթյունի մասին ահազանգը ստացել է մայիսի 2–ին` ժամը 22:50-ի սահմաններում։
Դեպքի վայր են մեկնել Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:
Պայթյունի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Տուժել են Երևանի բնակիչներ 28-ամյա Գարեգին Մելքումյանը և 27-ամյա Արսեն Կարապետյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Գարեգին Մելքոնյանը իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթյունի վայրի հարևանությամբ լիցքավորել է գազալցակայանում, ապա դուրս եկել այնտեղից և ճանապարհին տեղ է ունեցել պայթյունը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: